понедельник, 18 февраля 2019 г.

Peoplemedia.am: Անէությունից հարություն առած Արցախի Տիգրանակերտը. Ելենա Շուվաևա

Անէությունից հարություն առած Արցախի Տիգրանակերտը. Ելենա Շուվաևա

  • Փետրվարի 18, 2019, 20:30
Peoplemedia.am-ն իր ընթերցողին է ներկայացնում գրող, բլոգեր, ճանապարհորդող, լեռնագնաց Ելենա Շուվաևա-Պետրոսյանի «Воскресший из небытия Тигранакерт Арцахский» հոդվածի հայերեն թարգմանությունը։
«Թվում է՝ Մեծ Հայքի Արցախ նահանգում գտնվող Տիգրան Երկրորդի (մ․թ․ա․ 1-ին դար)՝ իր անունով  հիմնած հինավուրց քաղաքը անէացել էր՝ դառնալով միֆ, այնպես, ինչպես Ատլանտիդան։ Բայց ոչ, 2005թ․ քաղաքը հայտնաբերեց Արցախի հնագիտական արշավախումբը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ։ 2008 թվականին Տիգրանակերտը հայտարարվեց պետական արգելոց։

Արցախի Տիգրանակերտը (Այն Տիգրան Երկրորդի հիմնած 4 քաղաքներից մեկն է) Հայաստանի հզորության վկան է։ Գտնվում է ԼՂՀ Մարտակերտ քաղաքից ոչ հեռու։ Քաղաքի մոտավոր տեղանքի մասին վաղուց են իմացել՝ ելնելով գտածոներից, որոնք վկայում էին, որ երբևէ այս տարածքում եղել է անտիկ դարաշրջանի  հարուստ բնակավայր։
Տիգրանակերտի մասին 7-րդ դարում գրել է Սեբեոսը՝ բյուզանդական Հերակլես առաջինի՝ Հայաստան կատարած արշավանքի շրջանակներում։ Հետագայում, նրա վրա հղում անելով, այս մասին գրել է մեկ այլ միջնադարյան պատմագիր Մովսես Կաղանկատվացին՝ Ուտիքից։
Արցախում իրականացված պեղումների ղեկավար Համլետ Պետրոսյանը, ուսումնասիրելով գրավոր աղբյուրները, տեղագրական և հնագիտական ​​տեղեկությունները՝ եկավ այն եզրահանգմանը, որ քաղաքի ավերակները պետք է փնտրել Խաչենագետի հովտում՝ Արցախ և Ուտիք նահանգների միջսահմանային հատվածում, որովհետև Տիգրանակերտ քաղաքը Ուտիքի մասն էր, իսկ արվարձանները՝ Արցախի։
Հնագետները ուսումնասիրեցին  տարածքը՝ 10 կմ շառավղով և հայտնաբերեցին ավերակների երկու խումբ՝ գետի աջ ու ձախ ափերին։ Հայտնաբերվեցին ավերակներ՝ մ․թ․ա․ 1-ին դարի բազմաթիվ կերամիկական իրերով, երկու գերեզմանատներ, հելլենիստական ոճով բազիլիկը՝  կարծր, տաշված քարերի չոր շարվածքով, կիսակլոր սյուներով պատերը, 5-6 -րդ դարերի վաղ քրիստոնեական դարաշրջանի բազիլիկը, որն Անդրկովկասում ամենահներից մեկն է և շատ այլ գտածոներ։


Հատակի մեջ փոքրիկ սկավառակի վրա ընծաների քարն է․ բազիլիկի ավերակների մեջ հայերենով գրված արձանագրություն՝ «Ես, Վաչեն, Ծառան Տեր Աստծո». Այս եկեղեցին գործել է մինչև 9-րդ դար, մինչ «օտարների արշավանքները կամ երկրաշարժը»։ Հայտնաբերվել են նաև գերեզմանախաչեր՝ 10 խաչքարից, անտիկ գեմման՝ եղնիկին հոշոտող արծվի պատկերով։  Տիգրանակերը կառուցվել է Վանքասար լեռան ստորոտում, եռանկյունաձև է եղել, և ավարտվել է ժայռով։ Սպիտակ քարից լայնարձակ աստիճանները, որոնք ասես հսկաների համար են կառուցվել, տանում են դեպի սարը։


Այնպիսի զգացողություն է, որ այս քաղաքը կառուցված է եղել հսկաների համար։ Համաձայն տվյալների, քաղաքը 50 հեկտար տարածք է զբաղեցրել, որտեղ ապրում էր մի քանի հազար մարդ, բայց անտիկ չափորոշիչներով՝ եղել է միջին մեծության քաղաք։ Քաղաքն անկում է ապրել վաղ միջնադարում, ապա դատարկվել  մոնղոլական արշավանքների դարաշրջանում, չնայած, ոչ անմիջապես դրանից հետո։ Համլետ Պետրոսյանը բացահայտել է, որ քաղաքը բաղկացած է եղել 3 մասինց։ Վերնամասում պալատներն էին, հետո՝ կենտրոնական թաղամասը, ապա՝ ստորին հատվածում՝ պարսպով առանձնացված Ակրոպոլ թաղամասը․ այս ամենն էլ միասին ստեղծում է եռանկյունու տեսքը։
18-րդ դարի կեսերին Փանահ Խանը Շահբուլաղ աղբյուրի կողքին կառուցել է ամրոց, օգտագործելով ավերված բազիլիկի քարերը։


Ինչն է հետաքրքիր․ ամրոցի բակում դեղին վարդը ծաղկում է կլոր տարին։ Ուշադրություն դարձրեք նկարներին՝ արված ամռանն ու ձմռանը։

Ներկայում ընթանում են ամրոցից ոչ հեռու գտնվող եկեղեցու պեղումները։ Տիգրանակերտը դեռ շատ գաղտնիքներ ունի, որոնք պետք է բացահայտեն հնագետներն ու տեսնի աշխարհը, և ինչպես իր «Տիգրանակերտի երկրորդ կյանքը» բանաստեղծության մեջ է գրել գրող Էդուարդ Մխիթարյանը․

«պատկերացնենք, որ չի ընկել Տիգրանակերտը կեղծված 5-րդ շարասյան տակ…»

Комментариев нет:

Отправить комментарий